Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պաշարված քաղաքի առօրյան

Պաշարված քաղաքի առօրյան
20.08.2023 | 16:13

Վաղ առավոտից խանութի մոտ հերթ ենք կանգնել։ Խանութը դեռ փակ է։ Ասում են՝ խաղող պիտի բերեն։ Իսկ սպասողներն արդեն մի 80-100 հոգի են։ Մեզ՝ խմբվածներիս է մոտենում մի տղամարդ, բարևում է ու հարցնում.

-Ժողովուրդ, ինչի՞ համար եք հերթ կանգնել։

-Ապրելու համար։

Իմ պատասխանից ներկաները սկսեցին ծիծաղել, որոնցից շատերը, հաստատ, անոթի էին։

Իսկ ես նրանց ծիծաղից համոզվեցի, որ մենք դեռ լիաթոք ծիծաղելու ենք մեր ապրած այս դժվարին օրերի վրա:

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2679

Մեկնաբանություններ